Կարեն Ճշմարիտյանը ԱԺ-ին ներկայացրեց «բաց երկնքի» քաղաքականության արդյունքները
ОбществоՀայաստանի որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության իրականացման արդյունքում՝ 19 տոկոսով ավելացել է թռիչքների հաճախականությունը: Վեց պետության հետ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ ազատականացվել է օդային հաղորդակցությունների ոլորտը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Այդ երկրներն են Ավստրիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Իսպանիայի Թագավորությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքմենստանը, Իրաքի Հանրապետությունը: Բանակցությունների փուլում են ու ավարտին են մոտենում Քատարի, Լեհաստանի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Քուվեյթի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Հորդանանի, Թայլանդի, Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրերի նորացումները, ըստ որոնց՝ Հայաստանի ու այդ երկրերի միջև «բաց երկնքի» քաղաքականությունն իրակացվելու է փոխադարձ: Ասեմ, որ որոշ դեպքերում նաև Հայաստան ի Հանրապետությունն ու այդ երկրները իրար տրամադրելու են «5-րդ ազատությունը», որն այս ոլորտում ամենաազատական քաղաքականությունն է»,- տեղեկացրեց նախարարը:
Նրա խոսքով` աշխարհի ամենատարբեր երկրներում իրականացվել են ճանապարհային ցուցադրություններ, որոնք ներկայացրել են Հայաստանի «բաց երկրնքի» քաղաքականության էությունն ու հաջողությունները: «Բաց երկնքի քաղաքականության արդյունքում արդեն ունենք ուղևորահոսքի, ուղղությունների ավելացում ու նաև ուղևորափոխադրումների տոմսերի գների անկում: 2014-ին ժամանումների 1 միլիոնի սահմանագիծը հատել ենք, ուղևորահոսքի աճը կազմել է 21 տոկոս»,- նշեց Կարեն Ճշմարիտյանը:
2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը սկսեց օդային փոխադրումների «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը: