«Հարցազրույց» ֆիլմն օդապարիկներով հասել է ԿԺԴՀ
КультураՀարավկորեացի ակտիվիստ Լի Մին Բոկն օդապարիկներով ԿԺԴՀ է ուղարկել մի քանի հարյուր DVD-սկավառակներ՝ ամերիկյան «Հարցազրույց» քաղաքական կատակերգությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Մի խումբ ակտիվիստներ Հյուսիսային Կորեայի հետ սահմանի վրայով ֆիլմի պատճեններն ուղարկելու համար վիթխարի օդապարիկներ օգտագործելու ցանկության մասին հայտարարել էին տակավին մարտ ամսին, սակայն հյուսիսկորեացի զինվորականներն սպառնացել էին խփել օդապարիկները, եթե դրանք հայնտվեին սահմանի մոտ:
Ըստ որում Լին պնդում է, որ իր առաքելությունն սկսել է դեռ հուվարին՝ առանց հայտարարության: Միջին հաշվով մեկ գիշերվա ընթացքում նա ուղարկել է չորսական սկավառակ:Տղամարդն ինքն էլ է դիտել ֆիլմը, սակայն այն իրեն բնավ դուր չի եկել: Լիի կարծիքով՝ այն գռեհիկ է և ոչ ծիծաղաշարժ, բայց ակտիվիստի համար կարևոր է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժապավենում ներկայացված է իբրև մարդ, այլ ոչ թե որպես աստվածություն:
Կինոնկարում պատմվում է այն մասին, թե ինչպես երկու ամերիկացի լրագրողներ կարողացել են հասնել Կիմ Չեն Ընի հետ հարցազրույցի, իսկ ԿՀՎ-ն, իմանալով այդ մասին, դիմում է նրանց՝ հյուսիսկորեացի առաջնորդին սպանելու գաղափարով:Ֆիլմը խիստ վրդովել Հյուսիսային Կորեայի իշխանություններին: Փենյանը պահանջել է արգելել «Հարցազրույցի» ցուցադրությունը: Ֆիլմի պրեմիերայից ոչ շատ առաջ Sony Pictures կինոընկերությունը ենթարկվել է հաքերական գրոհի: