Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Անձնավորված քաղաքականության բարդույթը Հայաստանում

Հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները շատ հաճախ թե' ընդդիմության, թե' նույնիսկ իշխանության ճամբարներում որոշումների ընդունման և հատկապես կյանքի կոչելու հարցում մշտապես բախվել են կարծրատիպային դժվարությունների: Կարծրատիպային քաղաքականության շառավիղը մենք տեսնում ենք արդեն քսանհինգ տարի, բայց համալիր դատողությունների արդյունքում հետևություններ ոչ միայն չեն եղել, այլև շարունակում են լայնորեն կիրառվել քաղաքական շրջանակներում:

Ընդ որում՝ գրեթե հավասարապես թե' իշխանության, թե' ընդդիմության շրջանակներում ամեն ինչ արվել է այս եզրույթը լեգիտիմացնելու համար: Բայց եթե այսօր իշխանության պարագայում սա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ դրված է այդ նույն իշխանությունը պահելու խնդիրը, որից զրկվելու դեպքում բազմաթիվ պաշտոնյաներ կկանգնեն արդարադատության տարբեր ատյանների առջև և պատասխանատվություն կկրեն նախկինում գործած ապօրինությունների համար, ապա ընդդիմության պարագայում կարծրատիպային մտածելակերպի անփոփոխ վարքը տարակուսանք է առաջացնում:

Սակայն անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչո՞ւ պետք է փոխվի այս մտածելակերպը և ի՞նչ է պահանջում ոչ միայն տրամաբանությունը, այլև պետության առաջ ծառացած արտաքին մարտահրավերն ու սոցիալական ներքին դիսկոմֆորտը:

Տարբեր ժամանակաշրջաններում էլ հասարակության մոտ, լինի դա ընտրական, հետընտրական կամ պարզապես սովորական պայմաններ, առաջացել են հասկանալի դժգոհություններ, որոնք դրսևորվել են վարքային տարբեր ձևերով, սակայն այսօր արդեն հստակ կարելի է ասել` արդյունքի չեն հասել այդ զանգվածներին առաջնորդող ուժերի անկազմակերպ գործողությունների, ոչ կանոնակարգված դերաբաշխումների ու ինչ-որ տեղ նաև վճռականության պակասի շնորհիվ: Անկախ բոլոր քաղաքական ամբիցիաներից` թե' իշխանությունը, թե' ընդդիմությունն ինստիտուտներ են, որոնք պետության բնականոն կենսագործունեությունն ապահովող հիմնական բաղադրիչներ են, և յուրաքանչյուր քաղաքական սուբյեկտ, լինի դա անձ, թե կուսակցություն, պարտավոր է հաշվի առնել նախորդ շրջափուլերում տեղի ունեցած բացթողումներն ու թերությունները, որպեսզի հերթական անգամ հուսախաբ չանեն սեփական ընտրազանգվածին ու օրեցօր հիասթափվող շարքային քաղաքացուն:

Եվ ինչո՞ւ է առհասարակ Հայաստանում քաղաքականությունն անձնավորված: Ինչո՞ւ պաշտոնական քարոզարշավներում որոշումներ ընդունելիս, քաղաքական հետագիծ գծելիս, հաշվի է առնվում միայն մեկ անձի քմահաճույքն ու կարծիքը, որն ավելի վտանգավոր է, քանի որ այդ ամենը ներկայացվում է որպես թիմային աշխատանք, ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելու ցինիկ մեթոդով:

Հայաստանում, այսպես ասած, «real teamwork» (իրական թիմային աշխատանք) այսօր գոյություն չունի, և դա է պատճառը, որ ասելիքի հսկայական ցանկության և հատկապես դրա սպառման համար հարթակ ու միջոց չունենալով, մեկը մյուսի հետևից նոսրանում են քաղաքական կուսակցությունները, որոնց անդամները լքում են շարքերը` տարբեր վիճահարույց տեսակետներ ունենալու համար: Հանենք Հայաստանի կուսակցությունների նախագահներին և նույն վարկյանին կտեսնենք, թե ինչ կմնա այդ կուսակցությունից:

Սա բացառապես վերաբերվում է թե' ընդդիմադիր, թե' իշխանական շրջանակներին: Եթե նախկինում խոսվում էր այն մասին, թե պետությունը գտնվում է անցումային ու զարգացող փուլում, որ դեռ պատերազմը չի ավարտվել, կարիք կա ներքին ինքնահամախմբման, ապա այսօր նմանատիպ պնդումները ոչ միայն ընդունելի լինել չեն կարող, այլև սովորական պաթոսային խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն անցնում: Վաղուց ժամանակն է ձևավորել քաղաքական միավորների գործունեության բոլորովին այլ մոդել, որտեղ առաջին հերթին դեր կխաղան ոչ թե անձերն ու հեղինակությունները, այլ տեսակետներն ու գաղափարներն այնպես, ինչպես զարգացած մյուս հասարակություններում:

Ինչո՞ւ, ասենք, զանազան կատակլիզմների շնորհիվ հարևան Վրաստանում իշխանությունը կարողանում է ձևավորել մի համակարգ, որը սահուն կերպով, առանց ցնցումների, ընտրության միջոցով ընդդիմությանն է փոխանցում պետությունը կառավարելու իրավունքը, մինչդեռ ոչ ոք չի կարող պնդել, թե անցումային փուլն այդ երկրում ավարտվել է, և ինչո՞ւ ենք մենք այսօր երանի տալիս քսանհինգամյա պատմության միակ՝ 1991 թվականի նախագահական ընտրությանը՝ իբրև առայժմ միակ, անաղմուկ ընտրություն:

Քաղաքացիական հասարակությունը ինքնակազմակերպվող և ինքնակառավարվող մարմին է, քաղաքական պրոցեսներ թելադրող հիմնական դերակատարը. նրա հետ հարաբերվել պարտավոր են բոլոր քաղաքական միավորները, ուստի ժամանակն է առաջնորդվել հենց այդ տրամաբանությամբ և հանրությանը ներկայանալ հենց ասելիքի այսօրինակ ներկայացմամբ, որից շահելու է միմիայն Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը:

Նարեկ Ադամյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников