Ոստիկանության աշխատակիցները թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը
ОбществоՀՀ ոստիկանության աշխատակիցները, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին քաղաքացի Հովհաննես Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել, քննչական բաժին չեն ուղարկել, ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: Նրանք զննության ընթացքում չեն արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, խմբային շահերից ելնելով՝ թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը և նախապատրաստված նյութերը թողել են անհետևանք:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: