Վիգեն Քոչարյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ОбществоՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել եվրոպական և միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Շնորհավորում եմ մեր թիմի նոր անդամին՝ Վիգեն Քոչարյանին նշանակման կապակցությամբ: Կարծում եմ որ նրա փորձն ու գիտելիքները լավագույնս կիրացվեն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Մեր աշխատանքային կոլեկտիվը համալրվեց ևս մեկ բանիմաց, գիտակ և հայրենասեր գործընկերոջով, ինչը նոր լիցք կհաղորդի մեր աշխատանքներին: Աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում, Վիգեն»,- գրել է նախարարը: