Երգչուհի Մարիա Գուլեգինան Հայաստանում հանդես կգա համերգով
Культура«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գուլեգինան ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ:
Ծրագրում կհնչեն Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջիորդանոյի օպերաները:Մարիա Գուլեգինան (աղջկական ազգանունը՝ Մեյթարջյան) ռուս օպերային երգչուհի է: Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ ուկրաինացի:
Ծնվել է 1959 թվականին Օդեսայում: 1983 թվականից սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Հանդես է եկել տարբեր երկրներում, մի շարք մրցույթների դափնեկիր է: