Պատգամավորները խոսել են Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին
ОбществоԱզգային ժողովի «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները ողջունում են ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Այս մասին պատգամավորները հայտարարեցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ: «Քարդաշյանի` Հայաստան այցով Հայոց ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս»,-ասաց «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Չեմ ուզում ուռճացված տեսք տալ նրա այցին, հայ է, եկել է իր հայրենիք, պետք չէ ուրիշ երանգավորումներ տալ: Պարզ պետք է նայել այս ամենին, հաճախ մոռանում են հիմանական քայլի կարևրությունը այն իմաստով, որ առկա է իր ճանաչվածության հարցը: Եկել է հայրենիք, պտտվում է, կարող է նաև օգտակար գործ անել»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստանյանը:
Ապրիլի 8-ին Հայաստան են ժամանել ամերիկահայ հայտնի հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները: Քարդաշյաններին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են աղուհացով և ճանապարհել հյուրանոց: Նրանք նշել են, որ պատմական հայրենիք են ժամանել` ոգեկոչելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանը:
Քիմ և Քլոե Քարդաշյանները հյուրընկալվել են ՀՀ կառավարությունում, հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նրանք հասցրել են լինել «Մայր Հայաստան» հուշահամալիրում, Գառնիում և Գեղարդում: