Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Շատերը չեն դիմում բժշկի, քանի որ պետք է ընտրեն կա´մ դեղորայքը, կա´մ հանապազօրյա հացը. «Հարթակ»

«Հարթակ» թերթը գրում է.

«Վերջերս Հ3 hեռուստաընկերությունը  եթեր  հեռարձակեց «Հանուն առողջության» ծրագիրը, որն իսկույն  արժանացավ հեռուստադիտողների ուշադրությանն ու համակրանքին: Ծրագրի հաղորդավարներն էին  «Սիրմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբան Ավետիս Ավետիսյանն ու «Մեդլայն» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Մելինե Թովմասյանը  « Ամեն  ինչ սկսվեց  Հ3  հեռուստատեսության  տնօրենիառաջարկից:  Մեզ  շատ  դուր  եկավ  նրամոտեցումը,  բժշկության  և բժիշկների  հանդեպ  նրա առանձնահատուկ  վերաբերմունքը:  Առաջարկը  շատ հստակ էր՝  ստեղծել  առողջապահական  հաղորդում,  որը  կտարբերվի իր ձևաչափով, մոտեցումներով և վայել կլինի նորաստեղծհեռուստաընկերությանը»,-ասում էր բժիշկ ու հաղորդավար Ավետիս Ավետիսյանը:

Վերնագիրը ծնվեց այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր ու ծրագրի հեղինակներն իրենք իրենց հարց տվեցին՝ ինչու ենք պատրաստում այս ծրագիրը: Պատասխանն էլ եղավ՝ հանուն առողջության: Ավետիս Ավետիսյանն ու Մելինե Թովմասյանը  պրակտիկ բժիշկներ են  և   միաժամանակ աշխատում են մի քանի կլինիկաներում: Ի դեպ, նրանք ամուսիններ են և առաջարկը ստանալու պահին  սպասում էին իրենց  երկրորդ որդու՝ Արտակի, լույս աշխարհ գալուն: Ու թեկուզ մասնագիտական և ընտանեկան իմաստով շատ ծանրաբեռնված շրջան էր նրանց կյանքում, այնուամենայնիվ առաջարկը չմերժեցին, քանի որ այն վերաբերում էր բժշկությանը, հեռանկարային էր, և հնարավորություն էր ընձեռելու բարձրաձայնել առողջապահական շատ հարցեր, որոնց շուրջ տեղեկատվության պակաս կար:

Հեռուստատեսությունը բարդ բնագավառ է, այն նաև հաղորդավարի պատրաստվածություն է պահանջում: Հետաքրիքր է, ինչպե՞ս է  նրանց  հաջողվում չունենալով մասնագիտական կրթություն՝ նման դժվար հաղորդում պատրաստել:

«Թե որքանով է հաջողվել, չենք ուզում կարծիք հայտնել, բայց այն փաստը, որ հաղորդումը կա ևհետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ հեռուստադիտողների շրջանում, արդեն իսկբավարար է, որ սիրով շարունակենք այդ աշխատանքը»,-իր կարծիքն է հայտնում ՄելինեԹովմասյանը:Հաղորդումն իր տաղավարում հյուրընկալում է հայտնի բժիշկների, որոնց հետ զրույցների, ինչու չէ՝ նաև բանավեճերի միջոցով փորձում է գտնել մարդկանց հուզող առողջապահական այս կամ այն հարցի պատասխանը: Գաղտնիք չէ, սակայն, որ նմանատիպ հաղորդումներ կան նաև ուրիշ հեռուստաալիքներում, սակայն «Հանուն առողջության»  ծրագրի հեղինակներն համոզված են, որ իրենց հաղորդաշարը տարբերվում է.

«Ամենից ցայտուն տարբերությունն այն է, որ հիմնականում խոսում ենք ոչ թե հիվանդություններիախտանիշներից  և  բուժումներից,  այլ  դրանց  վերաբերվող  առողջապահական  խնդիրներից,  ու  դա անում  ենք համալիր ձևով, այսինքն՝ 4-6  նեղ  կամ  հարակից  ոլորտի մասնագետներիմասնակցությամբ: Ձևաչափում   որևէ  սահմանափակում  չունենք, ըստ անհրաժեշտության  կարող  ենք  նաև  անմիջականորեն  անդրադառնալ  հիվանդություններին  և  նրանց ախտորոշման  և բուժման մեթոդներին»:   

Քաջ գիտակցելով,  թե ինչն է այսօր առավել շատ հետաքրքրում ժողովրդին, ծրագրի հեղինակները ձգտում են շեշտադրում կատարել   մեր իրականության մեջ ի հայտ   եկած առողջապահական այնպիսի հարցերի վրա, որոնք անհապաղ ուշադրութան կարիք են ունենում:  Իսկ այն, որ այսօր հայերի մոտ սկսել է ձևավորվել   առողջությանը հետևելու մշակույթ, դրա մեջ համոզված են ծրագրի բժիշկները.

«Վստահորեն կարող ենք ասել, որ կա նման տենդենց:  Բոլոր  ազգերն  ունեն  իրենց  բնորոշ առանձնահատկությունները  և հասարակության տարբեր շերտերին բնորոշ է տարբեր մտածելակերպ, այդ թվում կապված և առողջության հետ»:

Ավետիս Ավետիսյանն ու Մելինե Թովմասյանը պատկանում են  այն մարդկանց թվին, ովքեր նախընտրում են խնդիրների մասին ոչ թե խոսել, այլ դրանք գործով ապացուցել:  Ու հենց դա է պատճառը, որ որպես միջոց ընտրել են նաև հեռուստատեսությունը: Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստանում բժշկությունը թանկ հաճույք է ու հաճախ մարդիկ գերադասում են լուռ մահանալ, քան հարազատների ունեցվածքը վաճառել և բուժվել՝ համոզված չլինելով դրական արդյունքի վրա:  

Բժշկուհի Մելինե Թովմասյանը ափսոսանք հայտնելով նաև հասկանում է տվյալ մարդկանց դրդապատճառները.«Ցավոք,  շատերը  չեն  դիմում  բժշկի,  քանի  որ  պետք  է  ընտրեն  կա´մ  դեղորայքը,  կա´մհանապազօրյա  հացը: Նորից   ցավով  ենք  նշում,  որ  այդ  մարդկանց  քանակը  քիչ  չէ  մերհանրապետությունում,  բացի  այդ բժշկական  ծախսերը  գրեթե  միշտ  չնախատեսված  են  լինում,  ուստի չի  կարելի  ոչ  ոքի  մեղադրել: Այն մարդը,  ով  անտարբեր է,  գուցե  անտարբեր  է  ամեն ինչում, թերանում  է  թե՛  ընտանիքի անդամների,  թե՛   սեփական  անձի  նկատմամբ,  ուստի  կարելի  է բացառություններին  չանդրադառնալ»:

Ինչ խոսք, բժշկությունը բացարձակ գիտություն չէ, իսկապես շատ ժամանակ ստիպված ես լինում կշեռքի նժարին դնել ամեն ինչ, իմանալով, որ կարող ես նաև ամենը կորցնել: Սա ևս կապված է անհատի կամ ընտանիքի անդամների արժեքային համակարգի հետ, և նման դեպքերում յուրաքանչյուր դեպք պետք է մասնավոր կերպով դիտարկվի:Ծրագրի հեղինակներն համոզված են, որ  մեր երկրում առողջապահությունը, դանդաղ, բայց համարձակ քայլերով առաջ է գնում: 

«Մենք կոչ ենք անում բոլոր բժիշկներին, դժվարություններից չհուսահատվեն ևհավատարիմ  մնան Հիպոկրատի երդմանը: Իսկ  հիվանդներին մաղթում ենք, որ լինեն առավել տեղեկացված ու կիրթ՝ հանուն իրենց սիրողների և հանուն առողջության»»: 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?