Երևանում ապրիլի 11-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ
ОбществоՄայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչությունից, քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն տնկիներ և անհրաժեշտ պարագաներ: