Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի պարտվիրակության կազմը հայտնի կլինի ապրիլի վերջին
ОбществоԲաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության կամզը հայտնի կլինի միայն ապրիլի վերջին: «Եվրոպական խաղերին մասնակցող թիմերի կազմերը դեռևս հայտնի չեն, և հայտնի կդառնան միայն ապրիլի վերջին: Կազմկոմիտեից հաստատումները գալիս են միայն ամսվա վերջին»,- նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նախարարը դեռևս չգիտի՝ կգնա՞ հայ մարզինե րի հետ Բաքու, թե` ոչ:
Մարտի 10-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզա ձևեր: