Զինծառայողների շրջանում զոհերի 99%-ն ուղիղ կապ ունի պատերազմական իրավիճակի հետ
ОбществоԶինծառայողների շրջանակում զոհերի 99% -ը ուղիղ կապ ունի հակառակորդի և պատերազմական իրավիճակի հետ, և բանակը չունի խաղաղ պատերազմի ու մարտական իրավիճակի հետ կապ չունեցող զոհեր: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե իրենց գործողություններին պատասխանենք ակն ընդ ական տարբերակով, ապա մենք կունենանք լայնամասշտաբ պատերազմ, կունենանք տասնյակ հազարավոր զոհեր: Իսկ զոհերի և վիրավորների քանակը ներկա պահին նվազեցնել, ցավոք, հնարավոր չէ, երբ դու ունես նման հակառակորդ, որի Նախագահը հազար անգամ ասում է, որ իրենք պետք է ոչնչացնեն մեր պետությունը», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: