Սուրենավանում տեղացած կարկուտը վնասներ չի պատճառել
ОбществоԱրարատի մարզի Սուրենավան գյուղում մայիսի 10-ին տեղացած կարտեւ կարկուտը պտղատու այգիներին եւ մշակաբույսերին վնասներ չի պատճառել:
Ինչպես տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, մարզի սահմանամերձ Սուրենավան, Նոյակերտ, Ավշար եւ Արարատ քաղաքի հակակարկտային կայաններից ժամը 12:40-ից մինչեւ ժամը 13:40-ն արձակվել է 7293 կրակոց` կարկտաբեր ամպերը ցրելու նպատակով:
Լիլիթ Մաճկալյան