Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա…Գայանե Ասլամազյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
БлогԴերասանուհի Գայանե Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա… Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան հայրենիք: Վերադարձել է… ի՞նչ եք ուզում:
Այս հայուհին, այո, անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 15 թվականի զոհերին՝ ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածեք: Անկախ ձեր վերաբերմունքից Քիմին, այդ հայուհին ամբողջ աշխարհին, ամեն դեպքում մի մեծ զանգվածի, լուր հասցրեց՝ կա Հայաստան, կա հայոց մշակույթ, կա պատմություն իր դաժան էջերով և կան հայեր, որոնք հիշում են ու պահանջում:
Գոնե դա գնահատեք»: