Նյու Ջերսիի Բրուքդեյլ համայնքում կբացվի Հայոց ցեղասպանության նվիրված ցուցահանդես
КультураՆյու Ջերսի նահանգի Բրուքդեյլ համայնքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbury park press պարբերականը, այդ ցուցահանդեսով Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները ասում են, որ թույլ չեն տա մոռացության մատնել ցեղասպանությունը կամ վերաբերվել այնպես, իբրև թե այն տեղի չի ունեցել:
«Այս ցեղասպանությունը ժխտվում է: Մենք գիտենք, որ այն տեղի է ունեցել և ցանկանում ենք բարձրաձայնել դրա մասին մեր հանրության առջև», - ասել է Բրուքդեյլի քոլեջի Հոլոքոստի, Մարդու Իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոնի ղեկավար Դեյլ Դանիելսը:Ապրիլի 12-ին բացվելիք ցուցադրությանը կներկայացվեն լուսանկարներ և արխիվային նյութեր, որոնք պահպանվել են Հայոց ցեղասպանությունից:
Կցուցադրվեն «Ճանապարհորդություն դեպի կյանք. Հայաստան, պատմական ցուցադրություն» (A Journey to Life: Armenia, an historical exhibit) և «Պատկերների ցուցադրություն. Հարյուր տարվա հիշողություն» (Illuminating Images: A Hundred-Year Remembrance) խորագրով տեսաֆիլմեր:
Միջոցառմանը նաև կներկայացվեն 54 ականատեսի վկայություններ, որոնց ընտանիքները ներկայումս ապրում են Մոնմոթ համայնքում: Այդ վկայությունները ամփոփված են «Հարյուր տարվա արիության ժառանգությունը. հարգելով մեր համայնքի Հայոց ցեղասպանության ականատեսների կյանքերը» (Hundred-Year Legacy of Courage: Celebrating the Lives of Armenian Genocide Survivors in Our Community) գրքում: