Կիևում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում
ОбществоԿիեւում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում, որին մասնակցել են մի քանի տասնյակ պրոֆեսորներ, գիտնականներ, պատգամավորներ:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, սիմպոզիումը կազմակերպել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն ու Ուկրաինայի հայերի միությունը:Սիմպոզիումի մասնակիցները քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
Նրանք շեշտել են, որ միայն միջազգայնորեն իրավական ճանաչումը կարող է կանխարգելել մարդկության դեմ հանցագործությունները: