Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենա է ընկել ձորը
ОбществоՍևան-Երևան մայրուղու 32-րդ կմ հատվածում ապրիլի 10-ին` ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը՝ ժամը 17.55-ին, վարորդը ևս մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: