Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Թոփ-«թոշակառուների» աշխարհի հավաքականը

orer.am-ը ներկայանցում է 11 ֆուտբոլիստների, որոնք գտնվում են իրենց կյանքի 4-րդ տասնամյակում,սակայն բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում:

Իկեր Կասիլյաս, «Ռեալ»

Ժոզե Մոուրինյոն համարյա խաչ էր քաշել լեգենդար իսպանացի դարպասապահի կարիերայի վրա: Սակայն Կարլո Անչելոտիի գլխավորությամբ Իկերը կանոնավոր կերպով հիշեցնում է, թե ինչու է հենց ինքը տարիներ շարունակ եղել առաջին համարը թե Իսպանիայի հավաքականում, թե Մադրիդի «Ռեալում»: Այո, նա էլ է թույլ տալիս սխալներ, բայց նրա գերազանց սեյվերի հավաքածուն ավելանում է համարյա ամեն շաբաթ: Եվ այս ամենը 33 տարեկանում:

Բրանիսլավ Իվանովիչ, «Չելսի»

ԱՊԼ-ում առանց պայքարելու հնարավոր չէ դառնալ աստղ, և խոսքը գնում է ոչ թե խառը մենամարտերի մասին, այլ՝ ամուր նյարդերի և բնավորության. կարողանալ դիմանալ աշխարհի լավագույն լիգայի ծանր տեմպին և խաղի դաժան պայմաններին: Իվանովիչը դա անում է վախեցնող հեշտությամբ, այն էլ 31 տարեկան հասակում: Նույնիսկ 20 տարեկանում քչերը կարող են այդպիսի որակով պաշտապանվել:
Իսկ ինչու՞ միայն պաշտպանություն. սերբ ֆուտբոլիստը այնպիսի արդյունավետ կերպով է միանում թիմի գրոհներին, որ նույնիսկ որոշ բրիտանացի լրագրողներ Մոուրինյոյին հորդորում են՝ նրան խաղացնել հարձակման կենտրոնում:

Ֆիլիպ Լամ, «Բավարիա»

Այստեղ բառերը նույնիսկ ավելորդ են, սակայն դրանք հոդվածում անհրաժեշտ են: Ուստի հիշեցնում ենք. աշխարհի չեմպիոնը բազմաֆունկցիոնալ է և պրոֆեսիոնալ: Աջ պաշտպան, ձախ պաշտպան, հենակետային կիսապաշտպան, հարձակման գծի խաղացող. սրանք բոլորը Ֆիլիպ Լամ են: Եվ բոլոր այս դիրքերում ավելացնենք ևս մեկ որակ՝ գերազանց:
Նույնիսկ 31 տարեկանում Լամը հիանալի է իրեն դրսևորում խաղադաշտում: Դրա համար էլ մյունխենցիների գլխավոր մարզիչը՝ Պեպ Գվարդիոլան միշտ կրկնում է.«երբեք չեմ հանդիպել նման խելացի, ինտիլիգենտ ֆուտբոլիստի»:


Պեպե, «Ռեալ»

Այս ցուցակում միանշանակ պետք է ընդգրկել նաև Պեպեին: Տարիների ընթացքում այս ֆուտբոլիստը ոչ միայն չի կորցրել ունեցած հուսալիությունը, նույնիսկ հասցրել է ձեռք բերել չունեցած հանգստությունը, ինչու չէ նաև ադեկվատությունը խաղադաշտում:
Ինքներդ կարող եք համոզվել մի փոքրիկ վիճակագրությունից. պորտուգալացին այս մրցաշրջանում նախորդի համեմատ խաղի կանոնները խախտել է 2 անգամ ավելի քիչ՝ վաստակելով ընդամենը մի քանի դեղին քարտ, չի փորձել ինչ-որ մեկին տրորել կամ սպանել:
Ակնհայտ է 32-ամյա պաշտպանի առաջընթացը:

 

Տիագու Սիլվա, «ՊՍԺ»

Բոլորը տեսան,թե ինչ կատարվեց Բրազիլիայի հավաքականի հետ առանց այդ երկրի «պաշտպանության նախարարի»: Գերմանիան քարը քարի վրա չթողեց ԱԱ 2014-ի տերերից, իսկ Սիլվան, տխրությմաբ հետևելով այդ ամենին, մտածում էր, թե ինչ կարևոր անձնավորություն է նա ազգային հավաքականի համար: Ինչպես նաև «ՊՍԺ»-ի համար, որովհետև 30 տարեկանում Տիագոյի մոտ ընդհանրապես ոչ մի թույլ կողմ չի նկատվում:
Սիլվայի հմտությունները կարելի է անընդհատ թվարկել, կամ ուղղակի սահմանափակվել մեկ արտահայտությամբ՝ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը, նա խաղում է «ՊՍԺ»-ի կազմում և նա 30 տարեկան է:

Անդրեա Պիրլո, «Յուվենթուս»

Մարդ,որը իր մորուքի մեջ թաքցնում է համաշխարհային ֆուտբոլի ողջ իմաստությունը և էսթետիկան: Թվում է՝ 70 տարեկանում նույնպես Պիրլոն գնդակը կկարողանա հասցեագրել խաղադաշտի ցանկացած հատված, տուգանայիններից գեղեցիկ գոլեր կխփի և կսկսի իր թիմի հարյուրավոր գրոհներից մեկը: Անդրեան 35 տարեկան է: Հնարավոր է, որ նրա մորուքը տարիների ընթացքում ավելի երկարի կամ կսպիտակի: Սակայն հավատալու չէ, որ հենց ինքը՝ Մաեստրոն կսկսի ավելի վատ խաղալ. ուղղակի հնարավոր չէ:

Բաստիան Շվայնշտայգեր, «Բավարիա»

Խաղադաշտի կենտրոնական հատվածի ևս մեկ տիրակալ. 30-ամյա Բաստին, օժտված լինելով տաղանդով, ամեն անգամ խաղադաշտում այնպիսի քրտնաջան աշխատանք է ծավալում, կարծես թե ցանկանում է դրանով ծածկել չունեցած բնատուր տվյալները, որոնք նրա մոտ հավատացեք շատ են:
Հաճախ են լինում հանդիպումներ,որոնց ընթացքում աչքի չընկնելով՝ համարյա միշտ ամենարադյունավետն է գործում:


Յայա Տուրե, «Մանչեսթր Սիթի»

Ցանկացած մարզաձևում կան մարդիկ, որոնց դեմ դուրս գալը իրոք սարսափ է ներշնչում՝ կլինի դա ռինգում, բատուտի վրա,թե խաղադաշտում: Կոտ Դ՝իվուարցին դասվում է այդ մարզիկների շարքին: Տուրեն մրցակիցների համար այնքան ահարկու է թվում, որ ավելի լավ է ՝ փախչել հեռու և հետ չնայել:
Աֆրկացի 31-ամյա հսկան համարյա բոլոր հանդիպումներում տիրում է դաշտում: Տուրեն Գոլ է խփում, Տուրեն փոխանցում է կատարում, Տուրեն ոգևորում է խաղընկերներին: Նա ոչ միայն հիանալի տաղանդի տեր ֆուտբոլիստ է ,այլ նաև թիմի իրական առաջատարն է:

Կրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ»

Այո-այո, բարեկամներ և թշնամիներ, պորտուգալացին արդեն 30 տարեկան է: Ինչպե՞ս է նա խաղում այս տարիքում. դրա պատասխանը դուք գիտեք: Աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Այստեղ այդքան կարևոր չէ նա Մեսսիից լավն է,թե՝ ոչ. կարևորը այն է, որ գերազանցում է Երկիր մոլորակի հազարավոր ֆուտբոլիստների, ինչու չէ նաև այլ գալակտիկաների ֆուտբոլիստներին:
Կյանքի 4-րդ տասնամյակում Ռոնալդուն անհամեստորեն շատ գոլեր է հեղինակում, խաղում է մեծ ակումբում և մտածում է՝ վերադառնա արդյո՞ք այլ մեծ ակումբ: Այո, «Ռեալը» և «Մանչեսթր Յունայթեդը» այն եզակի ակումբներից են, որոնք արժանի են եղել Ռոնալդուի տաղանդին:


Արիեն Ռոբբեն, «Բավարիա»

«Տարիքի հետ նա կորցրել է արագությունը», «Նա չի կարողանում այնպիսի արագացումներ կատարել, ինչպես նախկինում», «Արագությունը նրա գլխավոր խաղաթուղթն էր, իսկ առանց դրա նա ուղղակի միջին ֆուտբոլիստ է»: Քանի անգամ ենք մենք լսել այսպիսի դատավճիռներ եզրային խաղացողների կամ արագավազ հարձակվողների մասին: Եվ միշտ այս բառերում թաքնված է եղել տխուր ճշմարտություն:
Բարեբախտաբար Ռոբբենը այդպիսին չէ: ԱԱ-2014-ում Իսպանիայի հետ խաղի ընթացքում նա բացեց 37 կմ/ժ արագություն. բայց ոչ հեծանիվով, այլ իր սեփական 30-ամյա ոտքերով: Այժմ հոլանդացին 31 տարեկան է, բայց ամեն դեպքում կարողանում է արագության շնորհիվ կորցնել մրցակցի «դժբախտ» պաշտպաններին, որոնք չեն հասցնում նկատել նույնիսկ Արիենի ճաղատը: Ռոբբենը ևս մեկ թոփ մակարդակի ֆուտբոլիստ է ,որը թքած ունի տարիքի վրա, և ճիշտն էլ հենց նա է:


Զլատան Իբրահիմովիչ, «ՊՍԺ»

Իբրան հատուկ անձնավորություն է, հատուկ ֆուտբոլիստ է: Այդպիսինները չեն ենթարկվում ընդհանուր օրենքներին: Նրանց չեն հետաքրքրում խնդիրները: Զլատանը ուղղակի հարթում է ամեն ինչ ցանկացած տարիքում: 33-ամյա շվեդը այն հարձակվողն է, որի մասին առանց հիացմունքի խոսել անհնար է, նույնիսկ եթե նրան չեք սիրում:
Իբրային կանգնեցնել հնարավոր է միայն տարօրինակ որակազրկման կամ անիմաստ հեռացման միջոցով: Բայց Զլատանը տարիքի հետ չի կորցրել երիտասարդ ժամանակ ունեցած գոլային հոտառությունը: Ընդհակառակը, եթե մեկ տարի անց 34-ամյա Իբրահիմովիչը տեղափոխվի ասենք «Ռեալ» կամ «Բավարիա»՝ որպես հիմնական հարձակվող, չպետք է զարմանալ այդ փաստի վրա:

 

Աշոտ Մնացականյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников