Վթար Կարճաղբյուրի մոտ. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է
ОбществоՓրկարար ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտակայքում գտնվող զինվորական կորպուսի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս - Մարտունի հատվածի 11-րդ կմ-ում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34CZ415 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ա., ծնվ.1979թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ֆ.Ա.-ը, ուղեւորներ Ի. Հ.-ը (ծնվ.1986թ.) եւ Ա. Բ.-ը (ծնվ.1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ի.Հ.-ինը եւ Ա.Բ.-ինը` միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը: