Լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
КультураԱպրիլի 10-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ լրագրող Աննա Սահակյանի հեղինակային լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հեղինակը 2011 թ. մտավորականների խմբի հետ այցելել է մեր պապերի երկիր Արևմտյան Հայաստան ու լուսանկարել հայոց բերդաքաղաքներն ու բնակավայրերը:Ցուցահանդեսին հեղինակը ներկայացրեց իր այցելության նպատակը:Նա մանկուց երազել է գիրք գրել Արևմտյան Հայաստանի մասին,այդ իսկ պատճառով միացավ զբոսաշրջիկների խմբին:Հայաստան վերադառնալով,նա գիրք կազմեց"Հուշարձաններ կորուսյալ հայրենիքիս",որն էլ պատրաստվում է հանձնել տպագրության:«Չկա առավել մեծ հայրենասիրություն, քան այն սերն է, որ դու զգում ես քո ազգի գլխով անցած ողբերգության համար,քան այն սերը,որ հայրենիքի հողը պաշտպանել ես ուզում,քո պատմությունը ճանաչել ես ուզում: Իզուր չէր, որ Կարսի բերդին բարձրացրինք Հայոց Եռագույնը: Այո,գալու է այդ օրը, որ Կարսի բերդին Հայոց Եռագույնը ծածանվելու է ընդմիշտ»,-ասում է լրագրողը:Ցուցահանդես միջոցառումը ֆինանսավորել էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն,ով այդ օր բացակայում էր քաղաքից:Ցուցահանդեսին ներկա էին մտավորականներ,լրագրողներ,օրենքի աշխատակիցներ:Ցուցահանդեսին ներկա էր նաև անվանի ու վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը,ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահաակակետային ծառայության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար" հրեշտակապետ" Գեղամ Խաչատրյանն իր տեղակալների հետ:Ներկա էին նկարիչներ,գրողներ,համալսարանի ուսանողներ և այլոք:
Հեղինակը հպարտ է իր արմատներով,իր ծննդավայրով:«Ծնվել եմ Նոյեմբերյանի Բաղանիս գյուղում,որն էլ պահում է հայ-ադրբեջանական սահմանը:Հայրենասիրությունս ծնունդ է առել այդ գյուղից ու վստահ եմ,որ այն երբեք չի մարի:Քանի դեռ ապրում եմ,պիտի ստեղծագործեմ հայրենիքիս համար»,-ասում է Աննան: