Վարդենիս-Սոթք ճանապարհին զինամթերք է հայտնաբերվել
ОбществоՈստիկանության Վարդենիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիս-Սոթք ճանապարհի 2-րդ կմ-ին` աղբանոցից 30 մ հեռավորության վրա, զինամթերք է թողել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 34, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: