Ոստիկանները հայտնաբերել են Վարդանանց փողոցի գրասենյակից գողություն կատարողին
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հիմնարկություններից մեկի գրասենյակից ահազանգ է ստացվել այն մասին, որ գիշերը գողացել են 2 նոթբուք համակարգիչ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983թ. ծնված Իգնատ Հ.-ն, որը Երևանի Վարդանանց փողոցի փակուղի թիվ 8/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: