Հայրավանքում եւ Խաչաղբյուրում քամուց տուժել են 19 տնտեսություն
ОбществоԱնցած ուրբաթ օրը Գեղարքունիքի մարզի Հայրավանք եւ Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամիները վնասներ են հասցրել 19 տնտեսությունների:
Ինչպես տեղեկացրեցին Հայրավանքի գյուղապետ Դավիթ Բադոյանը եւ Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը, հիմնական վնասը քամին հասցրել է բնակարանների տանիքիներին՝ պոկելով թիթեղները կամ ազբոշիֆերները, փայտե ամրությունները: Ըստ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացված ակտերի՝ Հայրավանքում քամին վնասել է 450 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող 12 բնակարանների տանիքներ, որոնց վերականգնման համար հարկավոր կլինի 205 ազբոշիֆեր եւ 80 քառակուսի մետր մակերեսով թիթեղ:
Խաչաղբյուրում քամուց տուժել են 7 տնտեսություն, որոնց մեջ առավել մեծ վնաս են կրել Օգսեն Անդրեասյանի եւ Ռաֆայել Աղեկյանի տնտեսությունները: Քամին ամբողջությամբ պոկել է Օգսեն Անդրեասյանի 180 քառակուսի մետր ցինկապատ կտուրը, իսկ Ռաֆայել Աղեկյանի բնակարանից՝ 30 քառակուսի մետր մակերեսով կտուրը՝ փուլ բերելով նաեւ կտուրը պահող պատը, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ բնակարանին գազ մատակարարող խողովակը: Քամին Խաչաղբյուրում արմատահան է արել նաեւ մի մեծ բարդի ծառ, որը տապալվել է էլեկտրահաղորդման գծի վրա՝ որոշակի ժամանակով հոսանքազրկելով թաղամա սը:
Խոսրով Խլղաթյան