Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 23 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 25 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 32-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը: Բացահայտվել է սպանության փորձի և ապօրինի ծառահատման 1-ական, գողության 13, խարդախության 23, յուրացման 3, կողոպուտի և շորթման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, գողության 3, խարդախության 2 և շորթման 1 դեպք: