Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ОбществоԱրթիկի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ապրիլի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպ ետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: