ԱՄՆ-ում 3 տարեկան երեխան պատահաբար կրակել է 1 տարեկան փոքրիկին
ОбществоԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում 3 տարեկան երեխան պատահաբար կրակել է 1 տարեկան երեխային: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով քաղաքային ոստիկանության ներկայացուցիչներին:
Նրանց խոսքով` փոքրիկին օպերատիվորեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Չի հստակեցվում` երեխաները եղբայրնե՞ր են եղել, թե՞ ոչ:
Ինչպես հայտնել են ոստիկանները` միջադեպի ժամանակ տանը ևս մի քանի երեխաներ են գտնվել և առնվազն մեկ մեծահասակ: Զենքն առանց հսկողության թողած մարդու դեմ կառաջադրվեն մեղադրանքներ:
Նման ողբերգություններ ԱՄՆ-ում տեղի են ունենում բավականին հաճախ: