Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник Строительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры Армении Захарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию Правительство Южной Осетии ушло в отставку Фильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии


Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված 15 գրքերի շնորհանդեսը

Культура

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 13-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքերի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կայացել է նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և նախարարության աջակցությամբ տպագրված «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցի ներկայացումը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորել է բոլոր ներկաներին և աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատմական պատարագի համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդիրներին վերաբերող, ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ հրատարակված գրքերին՝ Սփյուռքի նախարարը նշել է, որ գերատեսչությունը արդյունավետ համագործակցում է հայաստանյան և սփյուռքյան մի շարք գիտահետազոտական կառույցների ու կազմակերպությունների հետ, և նախարարության պատվերով հրատարակված, Հայոց ցեղասպանությանը վերաբերող 15 գրքերը այդ համագործակցության պտուղներից են:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է աշխատակազմի ուժերով լույս ընծայած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարները (թվով 403), տրված են տեղեկություններ այդ հուշակոթողների վերաբերյալ: Պատկերագիրքը հինգ լեզվով է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն): Գիրքը 2010թ. լույս տեսած պատկերագրքի լրամշակված և վերահրատարակված տարբերակն է:

Նախարարի կողմից ներկայացվել են քաղաքագետների և միջազգայնագետների «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» համահայկական համաժողովի, ինչպես նաեւ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի նյութերի ժողովածուները:

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ինչպես նաեւ գիտնականներ, վերլուծաբաններ, հետազոտողներ, պատմաբաններ, օսմանագետներ, թուրքագետներ, իրավաբաններ, գիտաշխատողներ, դասախոսներ և այլք ՀՀ ԳԱԱ-ից, ԵՊՀ-ից, «Նորավանք» ԳԿՀ-ից, այլ կառույցներից, կազմակերպություններից:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ամփոփ անդրադարձել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուին, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող կարևորագույն միջազգային իրավական փաստաթղթերը: Դրանցում շոշափվում են «Ցեղասպանություն» հասկացությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցեր, միջազգային դատական ատյանների դրան առնչվող որոշումներ: Փաստաթղթերի մեծ մասը հայերեն ներկայացվում է առաջին անգամ:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է «Բաքու քաղաքի հայության պատմու­թ­յու­նը» աշխատությունը (Գ.Ստեփանյան), որտեղ Բաքվի հայ բնակչության պատմաժողովրդագրական համահավաք պատկերն է` վաղ ժամանակներից մինչև 1990թ. հունվարը՝ ներառյալ: Գրքում մատենագիտական և վիմագիր աղբյուրների համալիր ուսումնասիրությամբ հիմնավորվել է Ապշերոնյան թերակղզում և Բաքվում հայերի տեղաբնակ և մշակութակերտ լինելը:

Աշոտ Մելքոնյանի ներկայացմամբ՝ շնորհանդեսի մասնակիցները ծանոթացել են «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» (՛՛Armenians at the twilight of the Ottoman era՛՛) աշխատությանը (Ոսկան Մխիթարյան, Հայր Վահան ծ. վրդ. Օհանյան News Reports From The International Press, Volume I, The New York Times 1890-1914): Ստվարածավալ աշխատությունը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ սփյուռքի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և «Փյունիկ» համահայկական մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Հատորը պարունակում է Ցեղասպանությանը նախորդած ժամանակաշրջանի նյութերը` 1890-1914թթ.: Հատորում զետեղված են հոդվածներ, խմբագրականներ, պարզաբանումներ և նամակներ ուղղված New York Times-ի խմբագրությանը: Հատորի նյութերի 60 տոկոսը ներառում է 1894-1896թթ. ժամանակաշրջանը: Առավել ուշագրավ են 1908-1910թթ. լույս ընծայված հոդվածները:

Ա.Մելքոնյանն անդրադարձել է նախարարության ջանքերով կազմված, հայերեն և անգլերեն հրատարակված «Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի» գրքին, որում ներկայացվում է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (1856-1924) և պաշտոնական նա­մակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախա­գահին: Գրքին կից ներկայացվում է նաև ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից որոշված սահմանի քարտեզը:

Բանախոսը ներկայացրել է «Գրիգոր Գուլգուլյանի գործը՝ «Վրեժ սպանված հոր և եղբայրների համար» գիրքը, որտեղ հայ վրիժառու Գրիգոր Գուլգուլյանի դատավարության ռուսերեն սղագրության թարգմանությունն է (խմբ.՝ Հ. Զատիկյան, ռուսերենից թարգմ.՝ Ա. Պետրոսյանի):

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն էլ խոսել է «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը (Թուրքիա, Իսրայել, Հնդկաստան)» գրքի մասին (փորձագետներ՝ Լ.Միրզոյան, Լ.Կարապետյան, գիտական խմբագիր` Ա.Ղազինյան, Ա.Մկրտչյան): Գրքում փորձ է արվել գիտահետազոտական աշխատանքի մակարդակով ներկայացնել Թուրքիայում, Իսրայելում և Հնդկաստանում հայկական պատմամշակութային ժառանգության առկա իրավական խնդիրներին առնչվող ամենաբազմաբնույթ հարցերը, ինչպիսիք են այդ ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող պատմամշակութային արժեքների օտարումը, արտահանումը, վնասելու կամ ոչնչացնելու համար առաջացող պատասխանատվությունը:

Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը ներկայացրել է ընկերակցության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված «Կրկին կվերակառուցենք» օրացույցը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցության մասին գնահատանքի խոսքով հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նա նշել է, որ, լինելով համահայկական կառույց, ընկերակցությունը նպատակ ունի Սփյուռքի հայ համայնքների միջոցով «Կրկին կվերակառուցենք» օրացույցը հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին՝ նպաստելով Հայոց ցեղասպանության մասին իրազեկության աստիճանի բարձրացմանը և ճարտարապետական հին ու նոր մշակութային արժեքներին:

ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը ներկայացրել է «Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ» աշխատությունը, որտեղ լուսաբանվում են Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ծագումը, պատմական զարգացման ընթացքը և արդի գործընթացները: Փորձ է արվել վերհանել Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ներուժը՝ մարդկային, կազմակերպչական և այլ տեսանկյուններից: Անդրադարձ է կատարվել այդ համայնքների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, կրոնական անհանդուրժողականության խնդրին:

Արիստակես Սիմավորյանը ներկայացրել է նաև Հ.Զատիկյանի՝ «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը, որը ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դարի երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը և ժողովրդագրությանը: Գրքին հատուկ կարևորություն են հաղորդում նրանում ներկայացված ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական և ժողովրդագրական հարուստ նյութը:

Միջոցառման ավարտին ներկաները դիտել են Արա Երնջակյանի կարճամետրաժ «Խավարում» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона