Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ամփոփելով անցնող շաբաթը

Փորձելով ընդհանրացնել անցնող շաբաթվա ընթացքում երկրում տեղի ունեցած իրադարձությունները, առանց որևէ չափազանցության կարող ենք նշել, որ դրանք կարևոր ու բեկումնային էին Հայաստանի համար: Միջազգային հանրության ուշադրությունը նախ գրավեց հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցը պատմական hայրենիք, այնուհետև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում՝ ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից մեկուկես միլիոն անմեղ զոհերի:

Պապն այդ տարիների դեպքերը որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ինչը, բնականաբար, առաջացրեց թուրքական իշխանությունների դժգոհությունը. բանը հասավ նրան, որ նույնիսկ թուրքերը հետ կանչեցին Վատիկանում իրենց դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պապի ելույթը որակեց որպես սխալ դիտարկում, որն իբր նպաստում է Եվրոպայում ռասիզմի զարգացմանը: Ինչ խոսք, դեպքերի նման ընթացքը դժվար էր պատկերացնել, և անկախ քաղաքական տարբեր օրիենտացիաներից ու նախասիրություններից՝ ակնհայտ է հայաստանյան պատկան մարմինների համալիր ու փոխկապակցված աշխատանքն այս ընթացքում, սակայն ամեն ինչի մասին հերթով:

Քիմ Քարդաշյանը քաղաքական ֆիգուր չէ, սակայն հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ Հայաստանում գտնվելու օրերին Քիմը որոշակիորեն կանոնակարգված կերպով քաղաքական գործառույթ իրականացրեց: Պատմական արմատներին նրա վերադարձը, հայրենիքում գտնվելու ընթացքում նրա և ամուսնու՝ հանրահայտ ռեփ երգիչ Քանյե Ուեսթի այցը Ծիծեռնակաբերդ, պատմական տեսարժան վայրերի այցելությունը ստիպեցին միլիոնավոր մարդկանց հետաքրքրվել Հայաստանով: Հարկ է ուշադրութուն դարձնել, որ լինելով արևմտյան արժեհամակարգի կրող՝ շոու-բիզնեսի վառ ներկայցուցիչ Քարդաշյանը նրբանկատորեն էր որսացել հայ հասարակության տրամադրություններն ու բավականին ադեկվատ գտնվեց իր գործողություններում: Իհարկե, քաղաքական հարցեր լուծել Քիմը չի կարող, սակայն իր ուժեղ խարիզմայի շնորհիվ միջազգային հանրությանը նա կարողացավ փոխանցել մեսիջներ, որոնք միգուցե հետագայում նաև քաղաքական գործողությունների վերածվեն, մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ տարբեր երկրների մոտեցումների վերանայման կոնտեքստում:

Շատ կարևոր է նաև Քարդաշյանի ու ամուսնու դրսևորած համեստ ու զուսպ վարքագիծը, որը կարող է օրինակելի լինել մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների համար: Դե իսկ այցելության կուլմինացիան տեղի ունեցավ կիրակի կեսգիշերին, երբ տեղի ունեցավ Քանյե Ուեսթի բացօթյա համերգը, որը երիտասարդների համար բացառիկ հնարավորություն էր վայելելու համաշխարհային աստղի կատարումները: Սա, իհարկե, Հայաստանի ձայնը աշխարհին լսելի դարձնելու առաջին փուլն էր, որն ավելի ամբողջական դարձավ արդեն Հռոմի պապի մատուցած պատարագի շնորհիվ, ով, չվախենալով թուրքական քննադատություններից, 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ կատարված Ցեղասպանություն: Վատիկանը պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 2001 թվականին, սակայն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքը տարբեր երկրների իշխանություններին կարող է ստիպել վերանայել մոտեցումներն այս հարցի շուրջ, որովհետև հատկապես կաթոլիկ ժողովուրդների շրջանում, Պապն ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան հենց երկրների իշխանությունները: Ինչևէ, անկախ հետագա իրադարձություններից, վստահաբար կարելի է փաստել, որ Հայաստանի մասին միջազգային հետաքրքրվածությունը զգալիորեն մեծացել է, ինչը հիանալի հնարավորություն է մեր պետության միջազգային վարկանիշը բարձրացնելու և ավելի ներկայանալի դառնալու համար: Կճանաչի ՞ Թուրքիան Ցեղասպանությունը այս պահին թե ոչ, անձամբ ինձ համար էական չէ, քանի որ համոզված եմ՝ ուշ, թե շուտ թե թուրքական իշխանությունը, թե ժողովուրդն առերեսվելու է սեփական պատմության հետ:

Շատ ավելի կարևոր է մեզ համար համակարգված ու կշռադատված գործողությունների շարունակականության ապահովումը՝ պատմական ճշմարտությունը վերականգնելու և հայ ժողովրդի արդարացի պահանջը համայն աշխարհին լսելի դարձնելու համար:

Նարեկ Ադամյան
Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников