Ուրուգվայում մահացել է հայտնի գրող Էդուարդո Գալեանոն
КультураՄոնտեվիդեոյի հիվանդանոցում մահացել է Ուրուգվայի եւ ամբողջ Լատինական Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը՝ Էդուարդո Գալեանոն, տեղեկացնում է BBC-ին:
74-ամյա գրողը տառապում էր թոքերի քաղցկեղից: Էդուարդո Գալեանոն հայտնի է դարձել 1971 թվականին «Լատինական Ամերիկայի արյունածոր երակները» գրքի հրապարակումից հետո, որում պատմում է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանի երկրների շահագործման մասին:
Այդ գիրքը արգելված էր Ուրուգվայում, Չիլիում եւ Արգենտինայում՝ այդ երկրներում զինվորական դիկտատուրաների ժամանակներում:
Գրողն ու քաղաքական ակտիվիստն ինքը հարկադրված էր տարագրվել Իսպանիա, որտեղից հայրենիք է վերադարձել միայն 80-ական թվականներին:2009 թվականին «Լատինական Ամերիկայի արյունածոր երակները» գիրքը վերստին դարձել է բեստսելլեր այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այն նվիրեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: