Փոխհրաձգություն Ստամբուլում. 2 զոհ, 5 վիրավոր
ОбществоՍտամբուլի Գյուլթեփեի շրջանի Աքչիլ փողոցում գտնվող մարդասիրական օգնություն ցուցաբերող միություն եկած մի քանի անհայտ անձանց եւ գրասենյակի աշխատակիցների միջեւ երեկ երեկոյան ծագած զինված բախման հետեւանքով 2 մարդ զոհվել, 5 մարդ էլ վիրավորվել Է:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Ականատեսների խոսքով` անհայտ անձինք մոտեցել են օգնության գրասենյակին եւ սկսել կրակել: Ներսում գտնվող աշխատակիցները պատասխան կրակ են բացել: Արդյունքում 7 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը հիվանդանոց տարվելու ճանապարհին մահացել են:
Միջադեպի հետ կապված ոստիկանությունը քննություն է սկսել: Նախնական տվյալներով` երկու խմբերի միջեւ թշնամություն է եղել: Քննության շրջանակում 24 մարդ բերման է ենթարկվել: Նրանց մեծ մասի մոտ զենք է հայտնաբերվել: