Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության 8, խարդախության 6, յուրացման 1 և մաքսանենգության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: