Աբուդաբի-Երևան չվերթի ինքնաթիռում հետախուզվող է հայտնաբերվել
ОбществоՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 13-ին՝ ժամը 01.55-ին, Աբուդաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1957թ. ծնված Աշոտ Կ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 2013թ. հունվարի 8-ից ոստիկանության Գյումրու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: