Սփիլբերգն իր կարիերայում առաջին անգամ ֆիլմ կնկարահանի Disney-ի համար
КультураՍթիվեն Սփիլբերգն իր ռեժիսորական կարիերայում առաջին անգամ ֆիլմ կնկարահանի Disney-ի համար:
Ստուդիան կմասնակցի կինեմատոգրաֆիստի «ՄԲՀ կամ Մեծ եւ բարի հսկան» նոր կինոնկարի ֆինանսավորմանն ու արտադրությանը, տեղեկացնում է Deadline-ին:
«Կինոյում 40-ից ավելի տարիների ընթացքում ես քանիցս Disney-ի ֆիլմերի վրա աշխատել եմ որպես պրոդյուսեր, բայց որպես ռեժիսոր՝ երբեք: Ուստի ՄԲՀ-ն ինձ համար առանձնահատուկ նախագիծ կլինի: Ես դրան ձեռնամուխ եմ լինում հուզմունքով եւ անթաքույց ուրախությամբ»,- հայտարարել է Սփիլբերգը:
Ռոնալդ Դալի համանուն մանկական վեպի էկրանավորման նկարահանումները պլանավորված են 2015 թվականի ամռանը: Ֆիլմի գլխավոր դերերը, որի պրեմիերան նշանակված է 2016 թվականի հուլիսի 1-ին, կխաղան Մարկ Ռայլենսը եւ Ռուբի Բարնհիլը: Ֆիլմում կնկարահանվեն նաեւ Ռեբեկա Հոլը եւ Պենելոպա Ուիլթոնը:
ՄԲՀ-ն մուլտիպլիկացիոն ձեւաչափով արդեն էկրանավորվել է 1989 թվականին: Գրքում խոսվում է Սոֆի անունով որբի մասին, որը ծանոթանում է հարեւանությամբ ապրող հսկայի հետ: Վերջինս աղջկան իր հետ տանում է հսկաների երկիր, որոնցից մի քանիսը, պարզվում է, մարդակերներ են: