Այնքան դաշնակից, որքան նաև մրցակից. դիտարկումներ ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
АналитикаՍառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան նախաձեռնեց Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների մշակման գործընթաց, որի հիմքում առավելապես գերիշխում է փոխշահավետ տնտեսական կապերի ու Էներգետիկ հաշվարկների քաղաքականությունը: Ինստիտուցիոնալ մակարդակով՝ ռուս-թուրքական նոր հարաբերությունները տեղավորվեցին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ձևաչափում, իսկ 2000-ականներից սկսած՝ համագործակցությունը նույնիսկ բնութագրվեց որպես «մերձեցում»:
http://www.fiia.fi/en/publication/501/turkey_s_new_russian_policy/
Ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները հաճախ դիտարկվում է որպես դասական պրագմատիզմի տրամաբանությամբ ուղղորդվող գործընթաց: Այսպես, երկկողմ հարաբերությունների առևտրային ծավալը կազմում է մոտ 30 մլդ. դոլար: Հատկանշական է նաև, որ Թուրքիան իր գազի շուրջ 60 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից՝ փոխարենը վաճառելով արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք:
Համագործակցության նման շրջանակներում նախատեսված ծրագրային դրույթներն ընդգրկում են նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի առաջին ատոմային էլեկտրակայան կառուցելու նախագիծը, որը, ըստ ձեռք բերված նախնական համաձայնության, կիրականացվի 2023 թ-ին:
http://www.world-nuclear.org/info/Country-Profiles/Countries-T-Z/Turkey/
Ընթացքիկ միջազգային համատեքստում, Ռուսաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը առավել հստակ ուրվագծվում է Ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Ի տարբերություն ավանդական դաշնակիցներ ԵՄ-ն և ԱՄՆ-ին, Թուրքիան չի սատարում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը: Արևմուտքի հետ այս գաղափարական առճակատման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ժխտողական արտաքին քաղաքականության դիրքորոշման հետ մեկտեղ, Թուրքիայի կառավարությունը ցուցաբերում է զգուշավոր մոտեցումներ՝ պահպանելով դիվանագիտական չեզոքություն: Որպես ԵՄ անդմանկցության թեկնածու՝ Թուրքիան ԵՄ երկրների հետ նույն ավանգարդում կանգնելու փոխարեն, մասնավորապես երբ խնդիրը վերաբերում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների իրականացմանը, խաղում է սեփական ուժային խաղը՝ չհամաձայնեցնելով իր քաղաքականությունը այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:
http://europa.eu/newsroom/highlights/special-coverage/eu_sanctions/index_en.htm
Թուրքիայի տեսանկյունից, ներկայիս ռուս-թուրքական մերձեցումը հիմնականում հիմնված է պրագմատիկ տնտեսական հաշվարկների, ինչպես նաև Թուրքիայի ազգային շահը կենտրոնական Ասիայում և Կովկասում ամրապնդելու վրա: Գործող անձինք, ովքեր հավատարիմ են Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, հասկանում են, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը «այնքան դաշնակից է, որքան նաև մրցակից»:
Այս առումով, Ռուսաստանի և Թուրքիայի պատմականորեն որպես հակառակորդ միմյանց դիմակայելու գործոնը չի կարող անտեսվել: Այն փաստը, որ Ռուսաստանը հանդիսացել է Սիրայում Թուրքիայի կողմից ռազմավարական գործողություններ իրականացնելու կարևոր խոչնդոտներից մեկը, խոշոր հաշվով հիասթափություն է առաջացնում Թուրքիայում: Սակայն նույնքան կարևոր է, որ այս հանգամանքը ոչ մի կերպ չի փոխում Ռուսաստանի՝ Թուրքիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր լինելու ընկալումը:
Չնայած երկու գործընկերները ներկայումս ընդծում են երկկողմ համագործակցության օգուտները, հատկապես տնտեսության և էներգետիկայի ոլորտում, երկարաժամկետ ապագայում, սակայն, ավանդական աշխարհաքաղաքական հաշվարկները կհանգեցնեն այսպես ասած ռուս-թուրքական հարաբերությունների լարմանը՝ վերադառնալով երբեմնի լարված կետին:
Անդրանիկ Բարսեղյան