Ցիպրաս-Պուտին հանդիպումը երկընտրանքի առջև է կանգնեցրել Եվրագոտուն
АналитикаՀունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ՌԴ կատարած աշխատանքային այցը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը մեծ իրարանցում է առաջացրել Եվրագոտում:
Պաշտոնական հաղորդմամբ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես առևտրա-տնտեսական, ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտներում: Կողմերը ստորագրել են համատեղ գործողությունների պլան 2015-2016 տարիների համար:
http://kremlin.ru/events/president/news/49217
Հունաստանի կառավարության ներկայացուցիչները ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում հույս են հայտնել, որ Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերություններում «նոր գարուն կգա»: Խոսակցություն է գնում նաև, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Աթենքին նոր վարկերի և գազի գնի զեղչի տրամադրման հարցը, սակայն սպասելու է պատասխան քայլերի, մասնավորապես, Հունաստանում Ռուսաստանի համար որոշակի ակտիվների տրամադրման:
«Եվրամիության և Ռուսաստանի միջև ներկայիս հակասությունների և խնդիրների խորապատկերին Ալեքսիս Ցիպրասի այցը Մոսկվա պատմական նշանակություն ունի,- նշել է Հունաստանի պաշտպանության փոխնախարար Կոստաս Իսիխոսը: Նրա կարծիքով` Եվրոպան և Ռուսաստանը գտնվում են պատմական խաչմերուկում և Հունաստանի կառավարության նպատակն է կանխել հակամարտության խորացումը:
http://www.kommersant.ru/doc/2703055?isSearch=True
Հունաստանի այս քայլը հավանության չի արժանացել Եվրագոտու երկրների կողմից: Մասնավորապես, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խորհուրդ է տվել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Ռուսաստան այցի ընթացքում հարվածի տակ չդնել Եվրամիության միասնությունը: Ավելին վերջինս նշել է, որ Հունաստանը պահանջում և ստանում է համերաշխություն Եվրամիությունից ու ի պատասխան, խնդրել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում միասնական քայլեր իրականացնել՝ որպես ԵՄ-անդամ պետության կառավարության ղեկավար:
http://www.reuters.com/article/2015/04/07/us-ukraine-crisis-russia-greece-idUSKBN0MY1VX20150407
Այդուհանդերձ, մի շարք եվրոպական պաշտոնյաներ ջանում են չեզոք դիրք գրավել այս հարցում: Օրինակ, Եվրահանձնաժողովի մամլո-քարտուղարը մեկնաբանել է, թե գոյություն ունի խոսքի և հավաքների ազատություն և իրենք չեն մեկնաբանում հունական պաշտոնյաների այցերը Ռուսաստան:
Ամերիկյան մեկ այլ պարբերականն, անդրադառնալով Պուտին-Ալեքսիս այցին, գրում է, որ կողմերը նոր փուլ են սկսել ռուս-հունական խաղում, որի նպատակը ԵՄ-ը կործանելն է: Երկու առաջնորդներին էլ միավորում է Բեռլինի հանդեպ տածած ատելությունը:
http://www.thetimes.co.uk/tto/news/world/europe/article4405572.ece
Թուրքական Today’s Zaman պարբերականը ևս անդրադարձել է Ալեքսիս-Պուտին հանդիպմանը՝ գրելով, որ եթե ցանկանում ես զայրացնել Բրյուսելին, պետք է գնալ Մոսկվա:
Ավելին մի շարք հեղինակավոր պարբերականներ նշում են, որ Եվրագոտու երկրները Հունաստանին ԵՄ միասնական արժույթից հեռացնելու վերաբերյալ գաղտնի պլան են մշակում, ինչով պատրաստվում են հաջորդ ամիս երկրի սնանկ ճանաչվելուն: Փաստաթուղթը կազմվել է Ֆինլանդիայի Ֆինանսների նախարարության կողմից՝ Գերմանիայի հետ համագործակցությամբ:
http://www.thetimes.co.uk/tto/news/world/article4406467.ece
Հասմիկ Այվազյան