Վատիկանի պաշտոնական կայքը կոտրած թուրք հաքերները սպառնում են ԵԽ-ին
ОбществоԹուրքական հաքերային Herakles խումբն ստանձնել է Վատիկանի պաշտոնական կայքը կոտրելու պատասխանատվությունը: Այս մասին խումբը համախատասխան գրառում է թողել «Թվիթեր»-ի իր էջում:
Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո կիբեր-հանցագործների հարձակման արդյունքում vatican.va կայքը դարձել է անհասանելի: Հաքերները, ի թիվս շատ այլ գրառումների, «Թվիթեր»-ում գրել են նաև հետևյալը. «Սիրելի պապ, երանի թե հայերին պաշտպանելու չափ կայքն էլ պաշտպանեիր»:
Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո հաքերային Herakles խումբը սպառնացել է հարձակվել նաև ԵԽ պաշտոնական կայքի վրա: