Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ցեղասպանության ճանաչման քաղաքական նշանակությունը մեծանում է ձնագնդի էֆեկտով. Արտակ Զաքարյան

ՀՀ դիվանագիտական կորպուսը ակտիվ շարունակում է աշխատել՝ համակարգելով նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք միավորելու են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների շրջանակներում պայքարում են և պայքարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ ունի տեղեկատվական շատ մեծ նշանակություն միջազգային բոլոր հարթակներում և գրեթե չկա մի պետություն, որտեղ հրապարակ ային քննարկված չլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պատմական, քաղաքական և արժեքային տեսակետից: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Սրանում իր ակնհայտ մեծ դերակատարությունն են ունենում հայկական սփյուռքի բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց ծրագրերը համակարգված կերպով իրականացնում են, և սա ամբողջ տարվա ընթացքում ուղեկցելու է Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին: Դրանք հնարավորություն են ստեղծում պետական կառույցների, մասնավորապես քաղաքական կառույցների և խորհրդարանների ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Ինչպես գիտեք, նույնիսկ այն խորհրդարանները, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, վերահաստատում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության, դրա դատապարտելիության, ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև հայ-թուրքական հարաբա րերությունների կարգավորման անհրաժեշտության մասին»,- նշեց Զաքարյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությունը ևս ձնագնդի էֆեկտով ավելի մեծանում է, որի լավագույն ցուցանիշը Թուրքիայի մոտեցումներն են: «Այդ հիստերիան, որն աստիճանաբար բարձրանում է պաշտոնական Անկարայում, խոսում է այն մասին, որ թուրքական իշխանություններն իրականում մեծ վտանգ են տեսնում այդ գործընթացի մեջ: Որովհետև խնդիրը և ուղղակի, և անուղղակի կերպով ազդում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա: Այսինքն, Թուրքիան այս պարագայում մեծ մտավախություններ ունի, որ ժխտողական քաղաքականությունն արդեն չի ունենա նշանակություն: Եվ պատահական չէ, որ Թուրքիան արդեն իսկ Գալիպոլիին զուգահեռ նաև այլ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի կարողանա ահագնացնել հակահայկական լոբբին և Թուրքիայի կողմից երկկողմ շահերի ներկայացման և դրանց կարևորման գործընթացը, սակայն, 100 տարիների ընթացքում խնդիրը կրկին նույն հնչեղությամբ և էլ ավելի մեծ շեշտադրումներով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոն բերելով, հայ ժողովուրդը, հայկական կազմակերպությունները, Հայաստան պետությունը այս հարթակում ճիշտ շեշտադրումներ անելով՝ խնդիրը պահում է ոչ թե ավելի շատ քաղաքական կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ բարոյական և արժեքային դաշտում, ինչն ավելի է գնահատվում: Եվ դրա ապացույցն էր այն, որ երեկ Եվրոպական խորհրդարանում բոլոր պատգամավորները, ովքեր ելույթ ունեցան, հայտնում էին իրենց համոզմունքը: Ոչ մեկի համար նորություն չէր խնդիրը, ոչ մեկի համար այն գաղտնիք էլ չէր, նրանցից ոչ մեկ չէր գտնվում հայկական քարոզչության ազդեցության տակ, նրանք ելույթ չէին ունենում որևէ մեկին լավություն անելու կամ հայ ժողովրդի աչքին լավ երևալու համար: Դա նրանց համոզմունքն էր: Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձևի ընդունումն էլ խոսում է այն մասին, որ Եվրախորհրդարանը զգայուն է այս խնդրի նկատմամբ»,- շեշտեց Զաքարյանը:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունման վրա ազդեցություն է ունեցել նաև Հռոմի պապի պաշտոնական հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դրանում իր դրական դերակատարությունն են ունեցել նաև Թուրքիայի կողմից ոչ ադեկվատ գնահատականները և ջղաձգումները, անհիմն մեղադրանքները այն պետություններին և կառույցներին, որոնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց արդարացի դիրքորոշումն են արտահայտել: «Դրական ազդեցություն է ունեցել նաև այսպես կոչված Գալիպոլիի չհաջողված միջոցառումը: Գուցե, այդ միջոց առումը որևէ ուշադրություն իր վրա կհրավիրի, սակայն դրա քաղաքական նշանակությունը և դերակատարությունը՝ ստվերել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ակնհայտորեն չի հաջողվել»,- ընդծեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Զաքարյանը վստահություն հայտնեց, որ Թուրքիան չի կարողանալու ստվերել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային հարթակում այդ հարցում ազդեցիկ երևալու հնարավորություններ չունի: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության հարցում մեծ բարոյական աջակցություն է ստանում, իսկ խնդրի քաղաքական նշանակությունն անբեկանելի է. իսկ Ցեղասպանությունը ենթադրում է պատասխանատվություն, դատապարտում, իսկ ցեղասպանությունների ճանաչման համար պայքարը խիստ անհրաժեշտ է ողջ մարդկությանը՝ առաջին հերթին կանխարգելում ունենալու և հետագա ցեղասպանությունները բացառելու համար:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?