Սեւանա լճի մակարդակը վերջին կես ամսում բարձրացել է 7 սանտիմետրով
ОбществоՎերջին կես ամսում գրանցված տեղումների եւ Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման արդյունքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 7 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի ապրիլի 16-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 24 սանտիմետր բարձրության վրա, որը թեեւ դեռ 4 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն արդեն 7 սանտիմետրով գերազանցում է այս տարվա մարտի վերջին գրանցված նիշը: Արդեն ութ օր է, ինչ սկսել է գործել Արփա-Սեւան թունելային ջրատարը, որով Սեւանա լիճ է տեղափոխվել 8 միլիոն 597 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանը գոտե ւորող լեռնաշղթաներում կուտակված ձյան շերտի հալոցքը սպասվում է առաջիկա օրերին, ինչի արդյունքում սպասվում է լճի մակարդակի նոր բարձրացում:
Խոսրով Խլղաթյան