Ոստիկանության կրթահամալիրում միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր:

Հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկաննների կոթողին:

Այնուհետեւ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացման արարողությունը:

Ոստիկանության պետը եղավ նաեւ կրթահամալիրի նորաբաց մինի-ֆուտբոլի խաղադաշտում: Նա գոհունակություն հայտնեց ձեռնարկման կապակցությամբ եւ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգեւատրեց մոսկվայաբնակ բարերար Արտակ Թովմասյանին՝ այդ գործին աջակցելու համար:

 

Արտակ Թովմասյանը մշտապես աչքի է ընկել իր հայրենանվեր գործունեությամբ և յուրաքանչյուր հնարավորության դեպքում փորձում է սեփական ներդրումն ունենալ Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

 

Ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում տեղի ունեցավ կրթահամալիրի դրոշի հանձնման արարողությունը, իսկ ոստիկանության զորքերի 1033 զորամասում Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի նոր շենքի բացումը, ինչը հերթական քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: