Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչական իրավախախտման գործերը կքննվեն ուղղիչ հիմնարկներում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» և ևս մոտ մեկուկես տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է արտոնագրային հարկը սահմանել տեղական հարկ, ինչը կհանգեցնի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, որի շնորհիվ արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձը վերոնշյալ գործունեության համար հաշվառում վարելու անհրաժեշտություն չի ունենա, պարզեցնել օրենքի շարադրանքը, հստակեցնել օգտագործվող հասկացությունները և այլն: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Գործարար միջավայրի բարելավմանն է միտված նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մեկ այլ առաջարկ, որի համաձայն, գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է մաքսային և հարկային ոլորտներին: Միջազգային մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների արտոնությունից օգտվելու համար անձը ստիպված է լինում շփվել երեք պետական մարմնի հետ և ժամանակ ծախսել: Որոշման փոփոխությամբ ներդրվում է մեկ պատուհանի սկզբունքը, ինչի շնորհիվ կկրճատվեն փաստաթղթերի կրկնակի ներկայացո ւմը, ժամկետը, ավելորդ վարչարարությունը, կստեղծվի տեղեկանքների ձեռք բերման առցանց հնարավորություն: Ավելի քան 14 մլն դրամ գնահատվող գործընթացի արժեքը կնվազի մինչև 307 հազար դրամ: Որոշման շնորհիվ ակնկալվող դրական փոփոխությունները կարևորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հատկապես շեշտելով ավելորդ վարչարարության կրճատումը:

«Սևանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2015թ. ապրիլի 15-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2018թ. ապրիլի 18-ը: Սևանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել: Ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 150 աշխատատեղ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը վերապահել ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրի վարչակազմին:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նախագծով առաջարկվել է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը, ինչն աննպատակահարմար է համարել գործադիրը և հանգամանորեն հիմնավորել իր եզրակացությունը: Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել, քանի որ դրա< strong> շնորհիվ կարող է նաև սոցիալական խնդիր լուծվել: Այս փուլում, սակայն, առաջարկված դրույթներն ընդունելի չեն:
Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. ապրիլի 8-ին ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը», որին նույնպես հավանություն է տվել գործադիրը: Բանկը տրամադրելու է 52 մլն ԱՄՆ դոլար վարկ, որով վերակառուցվելու են «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերվելու ենթակայանների և օդային գծերի սպասարկման և նորոգման համար և այլն:

Գործադիրը Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք համապատասխանեցվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նոր զարգացումների հետ կապված ընդունված դրույթներին:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետևանքով որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով: Կառավարության նախկին որոշման փոփոխության նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը, վերականգնել բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, կանխարգելել ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը:

Նիստում հաստատվել է լոլիկի ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերանշյալ վնասատուների մոնիթորինգը և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ճիշտ ժամկետը հնարավոր է պարզել միայն ֆերոմոնային թակարդների օգտագործմամբ, որոնք կտեղադրվեն Արարատի և Արմավիրի մարզերում:

ՀՀ կառավարությունը հաստատել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և պայմանագրային հիմունքով պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները: ՃՈ 2015թ. արտաբյուջետային միջոցների տարեկան մուտքերը հաշվարկվել են մոտ 14 մլրդ դրամի, ծախսերը՝ շուրջ 13.5 մլրդ դրամի չափով: Այդ միջոցներն էական նշանակություն ունեն բնագավառի գործունեության ապահովման և ոլորտում ընթացող բարեփոխման, այդ թվում՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման տեսանկյունից: Պետական պահպանության և անվտանգության ապահովման արտաբյուջետային միջոցների ծրագրային ցուցանիշը հաշվարկվել է մոտ 9 մլրդ դրամ, ծախսը՝ ավելի քան 8 մլրդ դրամ:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և միջոցներ նախատեսել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի 2014թ. երրորդ եռամսյակում եղած ավելի քան 680 մլն դրամի պարտավորությունը կատարելու համար:

Կառավարությունը սահմանել է, որ 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների: Նիստում հաստատվել են նաև բուհերի՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2015/2016 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ, ինչպես նաև ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի, դոկտորանտուրայի ընդուն ելության տեղերը:

Գործադիրը սահմանել է պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագիրը, որը գործելու է 2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորել է ոստիկանապետին, համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթել արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?