Ավստրալիայում պղծել են ասորիների ցեղասպանության հուշարձանը
ОбществоՀայ դատի Ավստրալիայի հանձնախումբը դատապարտել է Սիդնեյի Ֆեյրֆիլդ արվարձանում գտնվող ասորիների ցեղասպանության հուշարձանը պղծած վանդալներին: Ինչպես հաղորդում է հանձնախմբի պաշտոնական կայքը, ռասսայական ատելության այս ակտն ուղղված է եղել հրեակա ն, հայկական և ասորական համայնքների դեմ:
Վանդալները հայհոյանքներ են գրել հուշարձանի հուշատախտակին և ֆաշիստական սվաստիկա պատկերել: Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է այս արարքը և կոչ անում իշխանություններին հետաքննություն իրականացնել, պատասխանատվության կանչել մեղավորներին: