Դատարանը հրապարակեց վճիռը Գառնու տաճարի նկատմամբ վանդալիզմի գործով
ОбществоԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն (Եղվարդի նստավայրում) այսօր` ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839 հազար 390 ՀՀ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը:
Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության հուշարձանի` «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել:
Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից: Քրեական գործով տուժող կողմ էր ճանաչվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Դեպքին հաջորդող օրերին ՊՈԱԿ-ի միջոցներով հուշարձանի վրա կատարվաÕ ® գրառումը մաքրվել էր: Միաժամանակ հանցագործությամբ պատճառված վնասը` 839 հազար 390 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է: