Վաճառքի է հանվել Apple-ի «խելացի ժամացույցի» բացառիկ տարբերակը՝ հատը 177 հազար դոլար գնով
ОбществоApple ընկերության «խելացի ժամացույցներ» շարքում հայտնվել է բացառիկ տարբերակ, որը պատրաստվել է ալմաստների և թանկարժեք քարերի օգտագործմամբ: Ինչպես ապրիլի 15-ին հաղորդել է Կալիֆոռնիայի ԿՌՍՍ ռադիոկայանը, Մեծ Բրիտանիայի՝ անհատական պատվերների կատարման Goldgenie Global ընկերությունն Apple-ի հետ համապատասխան համաձայնության է հասել լյուքս բարձրագույն կատեգորիայի «խելացի ժամացույցների» արտադրության շուրջը:
«Արդյունքում հայտարարություն է ընդունվել 177 հազար դոլար գնով ժամացույցներ շուկա հանելու մասին: Դրանց պատյանը, որը պատրաստված 24-կարատանոց ոսկուց կամ զուտ պլատինից, զարդարված է ալմաստներով»,- նշել է նա: Apple-ի կողմից այժմ առաջարկվող «խելացի ժամացույցը» կամ Apple Watch-ը գտնվում է ալյումինե պատյանով 349 դոլարից մինչև չժանգոտվող պողպատից պատյանով 549 դոլար գնային ընդգրկույթում: Apple-ը նաև առաջարկում է ժամացույց 18-կարատանոց ոսկուց պատյանով՝ 10 հազարից մինչև 17 հազար դոլար գնով:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Apple Watch-ի ամենաթանկ տարբերակն «Ալմաստե էքստազն» է: Այդ ժամացույցի պատյանում ագուցված են մեկկարատանոց ալմաստ և տարբեր ձևի ավելի մանր մի քանի հարյուր քարեր: Դրա հետ առաջարկվում է պիթոնի կաշվից գոտի:
Apple Watch-ի պատվերներն սկսել են ընդունվել ապրիլի 10-ից: Ժամացույցների առաջին խմբաքանակները տերերը կստանան ապրիլի 24-ին: