Գեղարքունիքի մարզում ապրիլին գրանցված քամիների հետեւանքով վնասներ են կրել 21 համայնքների տնտեսություններ
ОбществоԳեղարքունիքի մարզում այս տարվա ապրիլին գրանցված քամիների հետեւանքով 21 համայնքում տնտեսություններին տարբեր կարգի վնասներ են պատճառվել:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը, համաձայն համայնքներից Գեղարքունիքի մարզպետարան ներկայացված ակտերի՝ մարզի 21 համայնքում, նախնական տվյալներով, վնասվել են 89 բնակելի տան, 1 գյուղապետարանի, 2 մանկապարտեզի, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, 1 ճաշարանի , 4 օժանդակ կառույցի տանիքներ: Վարդենիս քաղաքում քամուց տուժել են 16 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Կոտրվել են 15 էլեկտրահաղորդման գծերի 15 հենասյու ն: Քամուց տուժած համայնքներն են Վարդենիս քաղաքը, Սեմյոնովկա, Նորաշեն, Արծվանիստ, Վերին Գետաշեն, Լիճք, Վարդաձոր, Բերդկունք, Ծովազարդ, Հայրավանք, Լանջաղբյուր, Խաչաղբյուր, Ախպրաձոր, Նորակերտ, Սոթք, Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Տորֆավան, Ավազան, Մեծ Մասրիկ գյուղերը:
Խոսրով Խլղաթյան