Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ОбществоՀանրապետության տարածքում ապրիլի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը ապրիլի 18 -ին և 19-ի գիշերը կբարձրանա 2-3, աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ, ապրիլի 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին, 20-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 18-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +24 աստիճան, ապրիլի 22-ին՝ +22 աստիճան: