Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սա՛ է մեր հավերժության բանաձևը. Սերժ Սարգսյանը` Ցեղասպանությունից փրկված մշակութային գոհարների մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով: Կոչվել է Կարմիր Ավետարան: Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հով հաննես եկեղեցուն: 19-րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից ձեռք և 20-րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով և տեղափոխելով եկեղեցուց:

Սերժ Սարգսյանը «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ միջոցառմանը ներկա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հայրերին, Մատենադարանի տնօրենին և բոլոր մատենադարանցիներին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հայագիտական այս կենտրոնում ծավալած մեծ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հաստատությունն իր ստեղծման օրվանից գեթ մի պահ չի դադարեցրել գործունեությունն ամենադժվարին օրերին: «Երբ արդեն Մատենադարանի համար ստեղծված են զարգացման լավագույն պայմաններ, ես շատ ուրախ և շնորհակալ եմ, որ դուք ձեռքբերածով չեք հանգստացել, չեք թուլացել, այլ նոր ուժով և նոր եռանդով լծվել եք գործի: Այստեղ պահվում է մեր ժողովրդի դարերով ստեղծած գանձերի մի մասը, և չափազանց կարևոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրությունն ու ամփոփ տեղեկության տարածումը»,-ասել է Նախագահը:

Խոսելով Օսմանյան Թուրքիայի կողմից անցյալ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության նպատակի մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ այն շատ հստակ էր՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով մեր պատմական հայրենիքից ջնջել հայի անունը: Առաջին հերթին դրանք մարդիկ էին, բայց նաև մշակույթն էր, որ ստեղծել էին այդ մարդիկ և որի կրողներն էին իրենք: Նախագահի խոսքով, այդ նպատակը հետապնդողները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը շատ պարզ մի պատճառով, որովհետև մեր նախնիներից շատ-շատերի համար ավելի էական էր փրկել մեր մշակութային արժեքները, քան սեփ ական գույքը, առաջին անհրաժեշտության իրերը և այն հարստությունը, որ նրանք և նրանց նախապապերն ստեղծել էին հարյուրամյակների ընթացքում: «Այս առումով ես ևս ցանկանում եմ երախտագիտության և խոնարհումի խոսքեր ասել Գևորգ Հինգերորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և բոլոր այն եկեղեցականների հասցեին, ովքեր հսկայական ջանքերի, մեծ զոհողությունների գնով կարողացան փրկել գոնե այդ գոհարների մի փոքրիկ մասը: Սա՛ է մեր հավերժության բանաձևը, և ահա այս պատճառով է, որ մենք կարողացել ենք ամեն անգամ կորցնելով, մաշվելով, այդուհանդերձ, անցնել պատմության քառուղի ներով և հասնել 21-րդ դար:

Հասկանալի պատճառներով այսօր ես չէի կարող այստեղ գալ ձեռնունայն և ինձ հետ բերել եմ 17-րդ դարի մի ձեռագիր, որ կոչվում է «Կարմիր Ավետարան» և որը 1918թ. մեծ ջանքերի գնով հաջողվել է փրկել, դուրս բերել Ղարսից: Այդ ավետարանը գտնվում էր Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցում գրեթե 170 տարի, և այժմ ես համոզմունքով այս մասունքը հանձնում եմ Մատենադարանին: Ճիշտ է, պարո՛ն Թամրազյան, այս ձեռագիրն իր սկզբնական օջախ չվերադարձավ, բայց վերադարձավ իր համար ամենաապահով տունը, ամենաապահով հանգրվանը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր և արխիվային փաստաթղթեր։ Հատուկ շեշտադրում է ստացել Ամենայն Հայոց Գևորգ V Կաթողիկոսի և նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արևմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը։

Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր և 12 000 մարդ։

Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուները, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհ. Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ և այլն։

Հիմնական ցուցադրությունը ևս համալրվել է Ցեղասպանությունից փրկված ձեռագրերով։ Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք և փոխշաղկապված են։ Ցուցադրություններն ընթանալու են 6 ցուցասրահներում:

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ Մատենադարանի ներկայացրած «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է 1919-23թթ այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Մեծ եղեռնից փրկված և Սիրիայի անապատներից նորից հայրենիք` իրենց տները վերադարձած գաղթականներին:

Ֆիլմի սցենարի հեղինակը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանն է, ռեժիսորը՝ Արա Շիրինյանը: Ֆիլմը արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?