Թուրքիային թույլ կտա՞ն ճանաչել Հայոց ցեղասպանությունը…
АналитикаԷրդողանի վերջին հայտարարությունները և Թուրքիայում այսպես կոչված արխիվների բացումը մեկ նպատակ ունեն:
Թուրքիան այս արխիվների բացումը ներկայացնում է որպես սպառնալիք: Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թափ է հավաքում, մի տեսակ ահաբեկելու նման հնչում են այդ չարաբաստիկ արխիվների մասին ելույթներ: Իսկ ու՞մ են ուղղված այդ սպառնալիքները. հայերի՞ս: Թուրքիան ունի զորավոր փաստեր, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը և դրանք խնամքով թաքցրե՞լ է…
Իհարկե սա ծիծաղելի վարկած է, որովհետև եթե այդպիսի նյութեր լինեին, ապա Թուրքիան վաղուց ձեռքերը լվացած կլիներ: Մի՞թե սա զգուշացում չէ այն բոլոր ազգերին և պետություններին, որոնք գործուն մասնակցություն են ունեցել, թե կազմակերպման, թե կատարման մեջ:
Իրադարձություններին այս տրամաբանությամբ նայելը տալիս է շատ ու շատ հարցերի պատասխան:
Եթե անգամ թուրքական հասարակությունն ու պետությունը կամք դրսևորեն ու որոշեն վերջնական բացահայտել և ընդունել ցեղասպանության փաստը, արդյո՞ք նրան թուլ կտան այդ անել… Ի վերջո բացահայտում արած չենք լինի, եթե փաստենք, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվեց ոչ միայն թուրքական ուժերով…
Այդ արխիվները փակ մնալը Թուրքիայի ամենահզոր խաղաքարտն է և ամենկոշտ ոսկորը որոշ ուժերի և պետությունների կոկորդում…
Դավիթ Ասատրյան