Նյու Յոքում աճուրդի է հանվում Էդվարդ Հոպերի «Երկու պուրիտաններ» կտավը
КультураՆյու Յորքում Christie's աճուրդային տունը վաճառքի Է հանում ամերիկացի հռչակավոր ռեալիստ նկարիչ Էդվարդ Հոպերի «Երկու պուրիտաններ» կտավը: Ինչպես հայտնել են Christie's-ի ներկայացուցիչները, նկարի գնահատման արժեքը կազմում Է 20-30 միլիոն դոլար:
Այս կտավը կդառնա այն աճուրդի թոփ-լոտը, որը տեղի կունենա մայիսի 21-ին եւ նվիրված կլինի ամերիկյան արվեստին:
1945 թվականին ստեղծված կտավին պատկերված են երկու սպիտակ խնամված տնակներ՝ շրջապատված ցածր ցանկապատով:Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Երկու պուրիտանները» մասնակցել են Հոպերին նվիրված գործնականում բոլոր ցուցահանդեսներին, սակայն աճուրդի են հանվում առաջին անգամ: Նկարի ներկայիս տիրոջ անունը չեն հայտնում: