Կադրեր` Սպիտակի խոշոր վթարի վայրից. Armlur.am (տեսանյութ)
TVՀիշեցնենք, որ ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող, Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվո րական հոսպիտալ:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Տեսանյութը` Armlur.am-ի.
Լուսանկարը ՝ Lorinews.am-ի.