Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Անմեղիուս Մարդիուսի նամակը՝ Գալուստ Սահակյանին

«Այժմ, երբ երկու ոտքս արդեն գրեթե գերեզմանում են և իմ սիրտն ու ժամացույցիս սլաքները անընդհատ կանգնելու վտանգի առաջ են (մի երևույթ, որը միանգամայն բնորոշ է ցանկացած 90-ամյա ծերունու՝ որոշ բացառություններով), երբ աչքերս են գրեթե կույր, բայց միտքս է պայծառ, շարունակում եմ սիրահոժար կերպող մտքերս սղագրող օրիորդի բարյացկամության շնորհիվ նամակներ հղել Հայաստան երկրի երևելիներին և ոչ երևելիներին:  Եվ միգուցե հետագա սերունդները օղորմի կտան զառամյալ ծեր փիլիսոփայիս, ով կյանքի գուցե վերջին օրերն է անցկացնում՝ իր փորձով կիսվելով առավել երիտասարդների հետ:

Սիրելի' Գալուստ, այն ինչ դու արել ես, այժմ անում ես ու համոզված եմ`շարունակելու ես անել, ինձ ստիպում է մտածել, որ դու ոչ միայն ճիշտ ուղու վրա ես, այլև երբեք չես էլ շեղվել դրանից:  

Եվ իրոք, համառորեն ու հնարավորինս արագ կողմնորոշվելու քո բնատուր տաղանդը արտահայտվում է ամենուր: Եվ մի՞թե մեղավոր է մարդկային միտքը, որ երբեմն չի կարողանում պատշաճ ընկալել քո մտքի երևէջները, արտահայտություններն ու մտորումները: Մեղավոր չեն նրանք, քանզի տակավին չեն իմաստնացել մի բանում, որտեղ դու հավասարը չունես: 

Անկեղծ լինենք, Գալուստ:

Ես քեզ գրում եմ, որովհետև բազմաթիվ փորձություններից, դժվարություններից, քաղաքական զանազան խարդավանքներից և քննադատությունների տարափից հետո էլ դու ոչ միայն շարունակում ես քո գործունեությունը, այլև գլխավորում ես քո Հայաստան երկրի օրենսդիր մարմինը: 

Oրենքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքական գործչի սուրբ պարտքն է, որի կատարման հարցում, ցավոք, քո երկրում հաճախ են թերանում: Բայց ախր, պաշտելիդ իմ Գալուստ, քո երկրում թերանում են նույնիսկ մուրացկանները փող մուրալիս, էլ ուր մնաց` չթերանան քաղաքական այրերը: Երբ նայում եմ երկրիդ խորհրդարանին, ակամա հիշում եմ իմ մանկությունը, մեր բակը, որտեղ կային ամեն տեսակի մարդիկ՝ հանցագործներ, գողեր, առևտրականներ, անհատ ձեռներեցներ: Ի՞նչ են անում նրանք խորհրդարանում, որտեղ, ըստ տրամաբանության,  պիտի քննարկվեն և ընդունվեն պետության  ամենակարևոր որոշումներն ու օրենքները: Ինչո՞ւ պիտի իմ համարյա կուրացած աչքերն ամեն օր այնտեղ տեսնեն Սամվել Ֆարմանյանին՝ խաղադրույք կատարելիս, Մհեր Սեդրակյանին՝ լրագրողի ծնոտը պոկելիս, Լևոն Զուրաբյանին՝ անվերջ ճամարտակելիս, Սամվել Ալեքսանյանին՝ լրագրողներին աժժ ջան ասելիս, Խոսրով Հարությունյանին՝  պատեհ-անպատեհ փողկապ կապելիս  և այսպիսի բազում օրինակներ:

Սազական չեն քեզ և քո ղեկավարած մարմնին նման երևույթները, քանզի վերևում դու ես՝ իմաստուն և խոհեմ, ներքևում նրանք՝ երբեմն տգետ ու անկառավարելի: Գիտեմ, միգուց առարկես, քանզի ամենամեծ վախը կորցնելու վախն է, եթե սաստես բոլոր կարգազանցներին, թերևս, առաջինը սկսես քո հարազատ կուսակցությունից, միգուցե, քեզ համար դա հավասարազոր լինի մահվան: 

Սակայն ամենասարսափելի չարը երբեք էլ սարսափելի չէ, որովհետև այն, ինչպես իմաստունն է ասում, եզրափակիչն է: Մենք, հաճախ քաջ գիտակցելով սեփական արատները՝ վարպետորեն դրանք բարդում ենք դիմացինի վրա, որովհետև ոչ ոք, ըստ էության, իրեն ի սկզբանե վատը չի կարծում, բոլորը կարծես լավն են ու ճշմարտացի: 

Քո երկրում, նկատել եմ` բոլորը կարծում են, որ իրենք ճշմարտացի են: Այդպես չի լինում, սիրելի' Գալուստ: Ավելի ճիշտ, այդպես լինում է միայն ձեզ մոտ, որովհետև երեկ փողոցում քայլելիս հարցնում էի ձեր քաղաքացիներին, թե ում կցանկանային  հաջորդը տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում և հարցվածների 70 տոկոսը պատասխանեց՝ իրենք իրենց, 20 տոկոսը՝ Քիմ Քարդաշյանին, 5 տոկոսը՝  Նիկոլ Փաշինյանին, մնացած 5 տոկոսը տվեցին մի մարդու անուն, ում, ցավոք, չեմ ճանաչում: Խնդրո'ւմ եմ, սիրելի' Գալուստ, լուսավորի'ր ինձ, թե ով է Խաչիկ Ստամբոլցյանը, բայց դա հետո, իհարկե, մեր հաջորդ հանդիպմանը, իսկ այժմ, ուզում եմ քեզ 5 խորհուրդ տալ, որը հուսով եմ̀  կկիրառես քո պաշտոնավարման հետագա ընթացքում: 

Սիրելի' Գալուստ. 

1. Հարցազրույցներ տալիս երբեմն փոխիր դեմքիդ արտահայությունը. մարդիկ մտածում են̀ եթե հավերժ է քո դեմքի արտահայտությունը, հավերժ է և քո պաշտոնը: Հասարակությունը սարսափում է այդ մտքից:

2. Հերմինե Նաղդալյանին երբեմն հիշեցրու, որ չափն անցնելիս անչափ չեն դառնում. նկատի ունեմ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած փարթին:

3. Ավելի հաճախակի ձայն տուր Սեյրան Սարոյանին. այդ մարդն այսօրվա Հայաստանի քաղաքական կյանքի համ ու հոտն է:

4. Երբ ելույթ է ունենում Արփինե Հովհանիսյանը, խնդրո'ւմ եմ, ինձ էլ տեղեկացրու այդ մասին:

5. Երբեք ձայն մի' տուր Հայկ Բաբուխանյանին, քանի որ մազոխիզմը վաղուց քաղաքական կատեգորիա չէ:

Հարգելի'դ իմ Գալուստ,

Ես ընդամենը հոգուս խոսքն եմ ասում: Բարձրագոչ խոսքերը երբեմն դժվար են արտաբերվում, բայց թող` դրանք հնչեն: Այսօր ապրում եմ, վաղը գուցե այլևս չլինեմ, մի գեղեցիկ օր չես լինի նաև դու: Հավերժը պետությունն է, Հայաստանը, ի'մ Գալուստ …

Պահպանե'ք Հայաստանը  նախ`  ինքներդ ձեզնից, և թող օտարության մեջ մահացած հաղթանդամ Ալկիպիադեսը  պահապան լինի քեզ և քո կուսակցությանը…

Ինչքան ձև ունեք, առողջ եղեք»:

Orer.am

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников