Ապարանի ոստիկանները հայտնաբերել են հակատանկային նռնականետի արկ
ОбществоՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նիգավան գյուղ տանող ճանապահից ձախ` մեծ քարի մոտ, զինամթերք կա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամա չափի 101 փամփուշտ, պայթուցիչ և հակատանկային նռնականետի արկ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: